Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նոստրադամուսի կանխատեսումները 2018-ի համար

Նոստրադամուսի կանխատեսումները 2018-ի համար
04.01.2018 | 01:51

Բրիտանական Express.co.uk-ը հրապարակել է ֆրանսիացի բժիշկ, աստղագետ և մարգարե Միշել Նոստրադամուսի 2018 -ի կանխագուշակությունները: Նոստրադամուսն ապրել է 1503-1566-ին, կանխատեսել է Նապոլեոնի և Հիտլերի իշխանության գալը, ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: 2018-ն, ըստ նրա, հեշտ չի լինելու և անգամ մարդկության պատմության ամենավատ տարիներից մեկն է դառնալու:


Երրորդ համաշխարհային պատերազմը
Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ: Նոստրադամուսը գրել է. «Ֆրանսիայում մեծ պատերազմ կսկսվի և ամբողջ Եվրոպան հարձակման կենթարկվի: Պատերազմը երկար ու սարսափելի կլինի բոլորի համար: Վերջում խաղաղություն կլինի, բայց քչերը կկարողանան վայելել»: «Պատերազմը կսկսվի երկու մեծ համաշխարհային ուժերի միջև և կտևի 27 տարի»,- գրել է նա:
Նոստրադամուսի որոշ մեկնաբանները կարծում են, որ այդ երկու ուժերը կլինեն Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ընդդեմ ԱՄՆ-ի։


Վեզուվի ժայթքումը
Նեապոլի մոտ Վեզուվ հրաբխի ժայթքումը: Նոստրադամուսի կանխատեսմամբ՝ հրաբուխն «ամեն հինգ րոպեն մեկ կցնցի երկիրը» և առնվազն վեց հազար մարդ կմահանա. կկրկնվի հին հռոմեական Պոմպեյ քաղաքի աղետը, որը 79-ի օգոստոսի 24-ին հրաբխի ժայթքման արդյունքում թաղված էր հրաբխային մոխրի շերտի տակ:
Սարսափելի երկրաշարժ
Սարսափելի երկրաշարժ կլինի ԱՄՆ-ի արևմտյան մասում: «Այն կզգացվի աշխարհի բոլոր երկրներում»,- զգուշացնում է Նոստրադամուսը: Գիտնականները նկատում են սաստիկ սեյսմիկ ակտիվություն Կասկադիա սուբդուկցիայում, որտեղ Խուան դե ֆուկա տեկտոնիկ սալաքարը հանդիպում է Հյուսիսային Ամերիկայի տեկտոնիկ սալաքարին, որը գտնվում է ԱՄՆ և Կանադայի արևմտյան ափի երկայնքով` Վանկուվեր կղզուց մինչև Հյուսիսային Կալիֆոռնիա:


Գիսաստղի կամ աստերոիդի հարված
Գիսաստղի կամ աստերոիդի հարված: NASA-ն պնդում է, որ առաջիկա 100 տարում մեր մոլորակին նման աղետ չպետք է սպառնա:


Տնտեսական կոլապս
Տնտեսական կոլապսը պետք է տեղի ունենա որպես համաշխարհային պատերազմի և բազմաթիվ բնական աղետների հետևանք:


Մարդիկ երկարակյաց կդառնան
Մարդիկ կարող են ապրել մինչև 200 տարի: Երևի թե Նոստրադամուսից միակ բարի լուրը: Նրա կարծիքով, բժշկության առաջընթացը կբարձրացնի մարդու կյանքի տևողությունը: 2018-ի վերջին 80 տարեկանները 50 տարեկանի առողջություն և տեսք կունենան: Բացի կանխատեսումներից մարդիկ կկարողանան խոսել կենդանիների հետ, գլոբալ տաքացման արդյունքում կլինեն բազմաթիվ անտառային հրդեհներ, իսկ երեխաներ ունենալու համար ապագա ծնողները ստիպված կլինեն լիցենզիա ստանալ: Փորձագետները կոչ են անում մարգարեությունները սրտին շատ մոտ չընդունել: Նախկինում Նոստրադամուսի կանխագուշակած համաշխարհային պատերազմի սկիզբը կանխատեսվում էր 1999-ին:

Դիտվել է՝ 3644

Մեկնաբանություններ